Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգությունից»20 փետրվարի 2017 - 10:05 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը։ Այս մասին Փոստանջյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը»,- նշել է պատգամավորը: Նա հավելել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: «Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը»,- գրել է Փոստանջյանը։ ԱՎելի վաղ կուսակցությունից հեռացել էին «Ժառանգության» առանցքային անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Ռուբիկ Հակոբյանը, Անահիտ Բախշյանն ու Դավիթ Սանասարյանը: Կարդացեք նաև՝Անժառանգ կուսակցությունը. Ով, երբ և ինչու հեռացավ «Ժառանգությունից» Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |