ԱՄՆ Պետդեպարտամենտը Ղարաբաղում դավանանքի ազատության մասին զեկույցը զետեղել է Ադրբեջանի վերաբերյալ բաժնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը դավանանքի ազատության մասին իր ամենամյա զեկույցում Ղարաբաղում դավանանքի ազատության մասին զեկույցը զետեղել է «Ադրբեջան» բաժնում: Փաստաթղթում նշվում է Հայ Առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես ասվում է Պետդեպարտամենտի զեկույցում, «Հայաստանի հետ հակամարտության արդյունքում 1990-ական թվականներին Ղարաբաղի էթնիկ ադրբեջանական բնակչությունը` հիմնականում մահմեդականներ, լքել է Լեռնային Ղարաբաղը եւ յոթ գրավյալ տարածքները եւ մինչ օրս վերադառնալու հնարավորություն չունի»:



«Զեկույցում արտացոլված ժամանակահատվածում (2006 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2007 թվականի հունիսի 30-ը) Ադրբեջանի կողմից չվերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում ազատվել է կալանքից նախկինում ձերբակալված բապտիստ Գագիկ Միրզոյանը, որը տեղափոխվել է զորամաս զինվորական ծառայությունն ավարտելու նպատակով: Բացի այդ, շարունակում է բանտում մնալ «Եհովայի վկաներ» աղանդի անդամ Արեգ Հովհաննիսյանը, որը հրաժարվում է ծառայել իր կրոնական հայացքների պատճառով եւ որը 2005 թվականին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Դատավճիռը չի բողոքարկվել»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում:



Նշենք, որ Հայաստանին վերաբերող մասում ոչ մի բառ չկա Լեռնային Ղարաբաղի մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---