Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Պատճառն Էրդողանի հայտարարությունն է

Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Պատճառն Էրդողանի հայտարարությունն է

PanARMENIAN.Net - Իրանում Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թեքինը կանչվել է ԱԳՆ: Այս մասին հաղորդել է է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:

Panorama.am-ը իրանական աղբյուրին հղումով հայտնում է, որ Բահրեյնում Թուրքիայի նախագահի և Մյունխենում այդ երկրի ԱԳ նախարարի հակաիրանական հայտարարությունների առնչությամբ Իրանի ԱԳ նախարարությունն իր բողոքն է ներկայացրել թուրք դեսպանին:

Իսկ մինչ այդ՝ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին, անդրադառնալով թուրք-իրանական հարաբերություններում վերջին շրջանում առաջացած լարվածությանը, մասնավորապես ասել է.

«Հուսով ենք Թուրքիայի քաղաքական գործիչներն Իրանի վերաբերյալ արած իրենց հայտարարություններում ավելի զգույշ և կշռադատված կլինեն: Թուրքիայի հարցում Իրանը դեռ համբերելու է, սակայն համբերությունն էլ սահման ունի»:

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բահրեյն կատարած այցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, նշել է. «Իրաքում առկա է կրոնական և ազգային տարաձայնություններ, այնտեղ նաև ձևավորվել է ինչպես պարսկական ազգայնականություն, այնպես էլ անջատողական շարժումներ, դրանց դեմը պետք է առնել»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---