ՀՀ-ում կարող է Եվրոպայի առաջատար ուռուցքաբանական ինստիտուտի կենտրոն բացվել21 փետրվարի 2017 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոն, Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտում մշակված մոդելը ենթադրում է բժշկության, խնամքի և գիտության համակցում։ Երկար տարիներ համագործակցելով ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ` ֆրանսիացի գործընկերներն այն կարծիքին են, որ Հայաստանում կա բժշկական և գիտական անհրաժեշտ ներուժ այդ մոդելը ներդնելու համար։ «Հայաստանում այդ ինստիտուտի ներգրավվածությունը քննարկման փուլում է։ Դիտարկվում են մի քանի տարբերակներ։ Վերջնական որոշման մասին նախարարությունը կտեղեկացնի հանրությանը։ ՀՀ-ում Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի նոր կենտրոն բացելու հարցը ևս քննարկվող տարբերակներից մեկն է», - PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը։ Նրա խոսքով, ինստիտուտն իր մշակած մոդելի, այդ թվում ծառայությունների որակի ստանդարտների ներդրման փորձ ունի։ Գյուստավ Ռուսսի ինստիտուտն արդեն ներկայացված է Ղազախստանում։ Մասնագետների թիրախավորված ուսուցումն այդ մոդելի մի բաղադրիչն է։ 2017-ի փետրվարի 10-ին Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանական ինստիտուտի ղեկավարության Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանը և գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ներկայացրել են ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայտատարվել է, որ Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտը կբարելավի ՀՀ-ում ուռուցքաբանական ծառայությունները: Տեղեկացվել է, որ Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնը «պատասխանատվություն կստանձնի Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների բարելավման գործում և իր բրենդով ճանապարհ հարթի մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |