Կանադան մոտ 1000 եզդի փախստական կընդունի Իրաքից

Կանադան մոտ 1000 եզդի փախստական կընդունի Իրաքից

PanARMENIAN.Net - 2017-ին Կանադան մտադիր է ապաստան տալ մոտ 1200 անձի, որոնք տուժել են Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից, հիմնականում նրանք եզդիներ են: Այդ մասին հայտնել է Կանադայի ներգաղթի, քաղաքացիության և փախստականների նախարար Ահմեդ Հուսեն:

«Մեր կառավարությունը պաշտպանում է ԻՊ-ից տուժածներին, սակայն ցանկանում է դա ճիշտ անել և չի շտապում: Մեր նպատակն է բերել Կանադա նրանց, ով առավելագույն ռիսկի է ենթարկվում և աջակցել նրանց՝ այստեղ նոր կյանք սկսելու համար»,-ասել է Հուսեն:

Ըստ նրա, փախստականներին ընտրելու գործում Կանադան գործակցում է ՄԱԿ-ի հետ, գրում է «Տելեգրաֆը»:

Նշվում է, որ Կանադան և ՄԱԿ-ը ընտրություն չեն կատարի միայն կրոնական կամ ազգային հենքի վրա, սակայն ակնկալվում է, որ փախստականները հիմնականում եզդիներ կլինեն:

Ըստ Հուսենի, մինչ օրս Կանադա է ժամանել 400 իրաքցի եզդի: Նրանցից յուրաքանչյուրը հատուկ անհատական հարցազրույց է անցել և ստուգվել է Կանադայի հատուկ ծառայությունների կողմից:

Ըստ նախնական տվյալների, այդ ծրագրի համար Կանադան կծախսի 28 մլն դոլար, այսինքն մոտ 23.000 մեկ փախստականի համար:

ՄԱԿ-ը ցեղասպանություն է ճանաչել ԻՊ գործողությունները եզդիների դեմ և կոչ է արել անդամ երկրներին օգնել նրանց: Կանադան առաջին անգամ իր այս մտադրության մասին պաշտոնապես հայտարարել է 2016-ի հոկտեմբերին, սակայն մինչ օրս Կանադա է ժամանել մոտ 400 եզդի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---