ԵՏՄ դատարան. Բելառուսն ամբողջ ծավալով չի կատարում ԵՏՄ մասին պայմանագիրը23 փետրվարի 2017 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) դատարանը որոշել է, որ Բելառուսն ամբողջ ծավալով չի կատարում ԵՏՄ մասին պայմանագրի դրույթներն ապրանքների ազատ տեղաշարժի և Մաքսային միության գործառույթների մասով: Այդ մասին ասվում է դատարանի որոշման մեջ: Դատարանի քարտուղարությունը չի մեկնաբանում որոշման մանրամասները և չի հստակեցնում, թե ինչ ֆինանսական հետևանքներ կունենա բելառուսական կողմի համար: Բելառուսի ներկայացուցիչները ևս ձեռնպահ են մնում մեկնաբանություններից: ԵՏՄ դատարանում դատավարության համար առիթ է հանդիսացել ՌԴ արդարադատության նախարարության դիմումը: Ըստ նախարարության, 2014-ին և2015-ի սկզբին Բելառուսի մաքսային մարմինները չհիմնավորված որոշումներ են կայացրել՝ ՌԴ տնտեսվարող սուբյեկտներին պատկանող կենցաղային տեխնիկայի վրա արգելանք դնելու և իրացնելու վերաբերյալ: Տեխնիկան ավտոտրանսպորտով տեղափոխվում էր Կալինինգրադի շրջանից ՌԴ այլ շրջաններ: Ռուսական կողմը պահանջել էր դատարանից ֆիքսել, որ Բելառուսը չի կատարում պայմանագրի դրույթները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |