Իրաքի բանակը մտել է արևմտյան Մոսուլ24 փետրվարի 2017 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Իրաքի կառավարական ուժերը փետրվարի 24-ին հարձակում են սկսել արևմտյան Մոսուլի առաջին թաղամասի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է երկրի հակաահաբեկչական ծառայության ներկայացուցիչը: Արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է իրաքցի զինվորականների և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի համատեղ ջանքերով: Ինչպես հայտարարել է գեներալ-լեյտենանտ Սամի ալ Արիդհին, ուժայինները ազատագրել են ԻՊ գրոհայիններից Մոսուլից դեպի հարավ-արևմուտք գտնվող ռազմակայանն ու գյուղը և մտել են արևմտյան Մոսուլի բնակելի թաղամասեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իրաքի բանակը նաև լիարժեք հսկողություն է հաստատել Մոսուլի օդանավակայանում: Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց ԻՊ գրոհայիններից արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Մարտական գործողություններին մասնակցում է Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիան, ՆԳՆ արագ արձագանքման ստորաբաժանումները և «Ալ Հաշդ աշ Շահաբի» շիա աշխարհազորի մի մասը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |