Զուրաբյան. Ընտրակաշառքի դրույքաչափերը բարձրացել են, ընտրողների 50-60%-ը պատրաստ է կաշառք վերցնել24 փետրվարի 2017 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ընտրություններից առաջ ընտրակաշառքի դրույքաչափերը բարձրացել են, ընտրողների 50-60%-ը պատրաստ է կաշառք վերցնել: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԿ խմբակցության ղեկավար, Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը: «Ընտրողների ցուցակների հրապարակումը լուծում է 500-600.000 անցյալում կեղծվող ստորագրությունների խնդիրը, ինչը նշանակում է, որ կես մլն ձայն կեղծելու հնարավորությունից ու ազատությունից մենք զրկել ենք իշխանությանը»,- ասել է Զուրաբյանը: Նա կարևորել է նաև 2000 տեղամասից 1500-ում տեսախցիկների տեղադրումը. տեսախցիկներով ընտրատեղամասերում քվեարկելու է ընտրողների 93 տոկոսը: «Ըստ էության, դրանք համարյա անհնար են դարձնում, տեղամասերում ընտրակեղծարարությունը, նկատի ունեմ ուրիշի փոխարեն քվեարկությունը»,-ասել է Զուրաբյանը: Նրա խոսքով, վերահսկման նման մեխանիզմների ներդրումը բերել է մեկ այլ խնդրի. «Բարձրացել են ընտրակաշառքի դրույքաչափերը, քանի որ իշխանությունը հասկանում է, որ չունի վերջին ապաստանը՝ տեղամասում կեղծելը, հիմա հասկանում են, որ խնդրի լուծման միակ երաշխավորը ընտրակաշառքն է: Իսկ կաշառքի շուկան ռեակցիա է տալիս օրենքներին: Այդ շուկան բարգավաճում է»: Զուրաբյանի խոսքով, նրան լուրեր են հասել, որ ամենամեծ ընտրակաշառքը բաժանում է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը՝ 100 դոլար յուրաքանչյուր քվեի համար, գրում է Panorama.am-ը: Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը մտավախություն է հայտնել, որ ընտրողների 50-60 տոկոսը պատրաստ է ընտրություն կատարել կաշառքի դիմաց: «Սա շատ ծանր բան է: Մենք պետք է բացատրենք հասարակությանը: Նրանք պետք է հասկանան, որ այդ քայլով իրենք իրենց երկրի ապագան կեղծում են: Ես կոչ եմ անում մեր բնակչությանը, որ գիտակցված քվեարկություն անեն, հասկանան, որ չի կարելի ապականել երկիրը: Ընտրակաշառքի հարաբերությունների մեջ մտնող մարդը պետք է հասկանա, որ նախ և առաջ ապականում է իր ընտանիքը»,- ասել է նա: Ապրիլի 2-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |