Դիվանագիտական անձնագրով Թուրքիայի 136 քաղաքացի ապաստան է խնդրել Գերմանիայում

Դիվանագիտական անձնագրով Թուրքիայի 136 քաղաքացի ապաստան է խնդրել Գերմանիայում

PanARMENIAN.Net - 2016-ի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո դիվանագիտական անձնագրով Թուրքիայի 136 քաղաքացի է ապաստան խնդրել Գերմանիայում: Այդպիսի տվյալներ է ներկայացրել Գերմանիայի ՆԳՆ-ն: Խոսքը դիվանագետների, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների մասին է, հայտնում է Meduza-ն AFP-ի վրա հղումով:

Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են:

Թուրքական իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ և պահանջում նրա արտահանձնումը: Գյուլենի արտահանձման հարցը քննարկվել էր նաև Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի վարչապետի և ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի միջև կայացած հանդիպման ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---