Պակիստանյան ընկերությունը մտադիր է Ադրբեջանին ձեռքի նռնականետերի արտադրության տեխնոլոգիա փոխանցել

Պակիստանյան ընկերությունը մտադիր է Ադրբեջանին ձեռքի նռնականետերի արտադրության տեխնոլոգիա փոխանցել

PanARMENIAN.Net - Պակիստանյան GIDS (Global Industrial & Defence Solutions) ընկերությունը շահագրգռված է համագործակցել Ադրբեջանի հետ ցամաքային, ռազմածովային և ներքին զորքերի մատակարարման հարցում: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար, պաշտոնաթող գեներալ Տարիգ Ջավահիդը:

«Ինչ վերաբերում է ՌԾՈւ և ցամաքային զորքերին, մենք արդեն պայմանագրեր ունենք, և սպասում ենք երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հաստատմանը»,-ասել է պաշտոնաթող գեներալը:

Ընկերության ղեկավարն ասել է նաև, որ մտադրություն կա Ադրբեջանին ձեռքի նռնականետերի արտադրության տեխնոլոգիա փոխանցել: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ կա որոշակի պայմանավորավծություն այդ հարցում»,-ասել է նա:

Ընթերցեք նաև. ՊՆ ղեկավար. «Իսկանդերները» կկիրառվեն ըստ իրավիճակի

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---