Ռազմական գործողությունը Իրանի դեմ կհանգեցնի աղետալի հետեւանքների տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Իրանի դեմ ռազմական գործողության անցկացումը աղետալի հետեւանքների կհանգեցներ տարածաշրջանի համար, դա կառաջացնի գաղթականների հոսք, որոնք կգնան նաեւ Ռուսաստան, գտնում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը: «Իրանի դեմ ռազմական գործողությունը աղետալի հետեւանքներ կունենա այս տարածաշրջանում, որը գլխավորն է Արեւմուտքի երկրների մեծամասնությանը էներգակիրներ մատակարարելու հարցում»,- ասել է Լավրովը «Ռոսիա» հեռուստաալիքի «Հինգերորդ ստուդիա» ծրագրի շրջանակներում:



«Արեւմուտքին էներգակիրների մատակարարման այս հատվածում ցանկացած խափանում չի կարող լուրջ ճգնաժամային երեւույթներ չառաջացնել»,- հավելել է արտգործնախարարի պաշտոնակատարը:



Նա ընդգծել է, որ Ռուսաստանում Ամերիկային չեն ցանկանում անհաջողություն եւ պարտություն: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Ամերիկան իր ողջ հսկայական, աշխարհում խոշորագույն ներուժն օգտագործեր սեփական բարորության եւ այլ երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման համար»,- ասել է Լավրովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---