Մեսրոբ Մութաֆյանի դասախոսությունը Ջորջթաունի համալսարանում հետաձգվել է համալսարանի ղեկավարության դիրքորոշման պատճառով

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանի «Հայերի եւ թուրքերի միջեւ առկա փակուղին պետք է հաղթահարվի» խորագրով զեկույցը հետաձգելու մասին որոշումը համալսարանն ինքնուրույն է կայացրել ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպումից հետո: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



«Ամերիկայի հայ համայնքը եւ ամերիկյան ուսուցման առաջատար կենտրոնի` Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի ղեկավարությունը որոշել են, որ անթույլատրելի է օգտագործել ատելությամբ լի Թուրքիայի կառավարության Հայոց ցեղասպանության ուրացման պաշտոնական տեսակետը»,-ընդգծել է Համբարյանը:



Հիշեցնենք, որ արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանի դասախոսությունը, որը պետք է կայանար Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում սեպտեմբերի 20-ին, հետաձգվեց անորոշ ժամանակով: Ինչպես գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը», Վաշինգտոնի հայ համայնքը դեմ է դասախոսությանը, բացատարելով դա նրանով, որ պատրիարքը դեմ է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի ընդունմանը: Ինչպես ասվում է համալսարանի վեբ-կայքում, զեկույցը հետաձգվել է տեխնիկական պատճառներով եւ պարզ չէ կկայանա արդյոք թե ոչ: Թուրք դիվանագետներից մեկի խոսքերով, դասախոսությունը հետաձգվեց այն պատճառով, որ «հայ զեկուցողը համաձայն չէ ԱՄՆ հայ համայնքի դիրքորոշման հետ»: Իր հերթին արքեպիսկոպոս Մութաֆյանը հայտարարել է լրագրողներին, որ չի հերքում թե իր հանդեպ որոշակի ճնշում կա ԱՄՆ-ի հայերի կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---