Երևանում, Արարատում ու Արմավիրում մառախուղ է![]() 2 մարտի 2017 - 08:51 AMT PanARMENIAN.Net - Արարատի և Արմավիրի մարզերում մառախուղը պահպանվում է: Այս մասին հաղոդրդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով մարտի 2-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ ճանապարհների մասին տեղեկատվություն: Նշվում է, որ փակ են Ուրասար-Կաթնաղբյուր հիմնական և այլընտրանքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը: Երևանում մարտի 2-ին, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: Ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ: Հանրապետության տարածքում մարտի 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |