Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլը ՀՀ-ում հետազոտությունների և մշակումների կենտրոններ է կառուցելու 2 մարտի 2017 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հանրաճանաչ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ծխախոտային ընկերությունը Հայաստանում կառուցելու է Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոններ: Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ամերիկյան աշխարհահռչակ ընկերության նախաձեռնությունը՝ զարգացնելու գործունեությունը մեր երկրում: Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները: Դրագո Ազինովիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ իրենց գիտահետազոտական ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու համար: Տեղեկացվել է, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում կառուցելու է Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոններ: Ազինովիչն ընդգծել է, որ իրենք շահագրգռված են ստեղծել երկարաժամկետ համագործակցություն Հայաստանի կառավարության և հանրային ոլորտի հետ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման շրջանակային հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ տնտեսական և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչը: «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ծխախոտային առաջատար ընկերություն է, որի արտադրանքը վաՃառվում է մոտ 180 երկրում: ՖՄԻտեսականին Հայաստանի շուկայում բաղկացած է մի քանի ապրանքային ընտանիքներից, այդ թվում՝ Marlboro, Parliament, Virginia Slims, Muratti Ambassador, Assos Slims, Chesterfield, L&M, Bond Street and Red&White: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |