Վոլոդին. «Եթե հիշենք 1915-ին տեղի ունեցածը, ցեղասպանությունները չեն կրկնվի»

Վոլոդին. «Եթե հիշենք 1915-ին տեղի ունեցածը, ցեղասպանությունները չեն կրկնվի»

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ մարտի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է. «Եթե հիշենք և չմոռանանք 1915 թվականին տեղի ունեցածը, եթե հիշենք ու չմոռանանք 1941 թվականին տեղի ունեցածը, ապա ցեղասպանությունները չեն կրկնվի»։

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորները Ռուսաստանի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ ու հարգել Սբ նահատակների հիշատակը։

Ռուս խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները։

Մարտի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---