Շարմազանով. ՀՀԿ-ն քարոզարշավը կսկսի «Դինամո» մարզադահլիճից 4 մարտի 2017 - 09:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավը մարտի 5-ին կմեկնարկի «Դինամո» մարզադահլիճից: Նախատեսվում է քարոզչական ներկուսակցական միջոցառում, որը չի լուսաբանվի: Այս մասին մարտի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ հանրապետության տարածքում ՀՀԿ-ն բացելու է 1500-ից ավելի շտաբ: «Օրենքով սահմանված կարգով մենք արդեն բացել են մեր նախընտրական հաշիվը»,- նշել է նա: Անդրադառնալով հարցին, թե մինչ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը ՀՀԿ-ն փողոցներում արդեն տեղադրել է գովազդային վահանակներ, արդյոք մինչև քարոզարշավի մեկնարկը վահանակների տեղադրումը օրենքի խախտում չէ, Շարմազանովը պատասխանել է. «Ակնհայտ է մի բան,, որ քարոզչությունը սկսվում է մարտի 5-ին, իսկ մինչ այդ ցանկացած կուսակցություն կամ գործիչ կարող է հազարավոր պաստառներ ունենալ և գրել՝ կեցցե այս կամ այն կուսակցությունը: Սա օրենքի խախտում չէ», գրում է Panorama.am-ը: Նրա խոսքերով՝ մինչև մարտի 5-ը ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաև բոլոր կուսակցությունների համար որևէ պաստառի տեղադրում չի կարող դիտվել որպես քարոզչական խախտում: Ավելի վաղ Շարմազանովը տեղեկացրել էր, որ 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության նշանաբանը կլինի «Անվտանգություն և առաջընթաց»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը |