Լապշինին թույլատրել են հեռախոսով խոսել հարազատների հետ

Լապշինին թույլատրել են հեռախոսով խոսել հարազատների հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործում փոփոխություն չկա: Այդ մասին հայտարարել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը: Նա հավելել է, որ Լապշինին թույլ են տվել հեռախոսազրույց ունենալ հարազատների հետ:

«Իմ պաշտպանյալի գործով ոչ մի փոփոխություն չկա, նրան, ինչպես բոլոր կալանավորներին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»,-ասել է փաստաբանը: Նա հավելել է, որ դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվի դատավարությունը »,- հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներն ադրբեջանական կողմի պատասխանին են սպասում բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման դիմումի կապակցությամբ: Դատավարության ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

Ավելի վաղ Լապշինի կինը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ բլոգերին թույլատրել են հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: «Վերջապես Սաշային թույլատրել են զանգահարել: Այո, հազվադեպ և ոչ տևական, բայց այնուամենայնիվ կենդանի շփման հնարավորություն կա: Կարող ենք Սաշայինն ասել, որ նա միայնակ չէ, որ նրա համար բոլորը ցավում են և որ հարազատներն ու բարեկամները սատարում են նրան »,-գրել էր Լապշինի կինը:

Ավելի վաղ ՌԴ մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան հայտարարել էր, որ դիմելու է իր ադրբեջանցի գործընկեր Էլմիրա Սուլեյմանովային՝ խնդրելով ստուգել Ադրբեջանում կալանավորված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի պահման պայմանները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---