Հոլանդիայում դատում են ադրբեջանական համայնքի ղեկավարին ԼՂ հայերի հասցեին սպառնալիքի համար

Հոլանդիայում դատում են ադրբեջանական համայնքի ղեկավարին ԼՂ հայերի հասցեին սպառնալիքի համար

PanARMENIAN.Net - Նիդերլանդների ադրբեջանաթուրքական համայնքի ղեկավար Իլհան Աշքինին ազատազրկում է սպառնում «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա» արտահայտության համար:

Իգդիրում ծնված և մեծացած ադրբեջանցի Աշքինը 1991-ին Նիդերլանդներում ստեղծել է առաջին թուրք-ադրբեջանական համայնքը:

Հոլանդական Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանսւթյան զոհերի հիշատակին նվիված հուշարձանի բացման դեմ թուրքերի ու ադրբեջանցիների բողոքի ցույցի ժամանակ Իշքանն ասել է. «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա»,-գրում է Haqqin.az-ը:

Աշքինին դատարան են կանչել հայ համայնքի բողոքի հիման վրա:

Աշքինն արդարանում է, թե իր արտահայտությունը բռնության կոչ չէ Նիդերլանդների հայ բնակչության դեմ:

Դատարանը որոշումը կայացնելու է մարտի 17-ին: Իլհան Աշքինին սպառնում են ուղղիչ աշխատանքներ, պայմանական ազատազրկում կամ կալանք:

Աշքինին Հաագայի ոստիկանություն են կանչել 2016-ի սեպտեմբերի 30-ին: Աշքինին հասցեագրված ոստիկանության նամակում ասվում էր, որ նրա դեմ բողոքներ են ստացվել 2014-ի հունիսի 13-ին և 17-ին Ալմելոյում տեղի ունեցած ակցիայի ժամանակ նրա կողմից հնչեցրած ռասիստական արտահայտությունների համար: Քննությունը իրականացրել է Նիդերլանդների արևելյան շրջանների ոստիկանությունը: Ասվում էր նաև, որ «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա» արտահայտության համար նա կասկածյալ է դառնում Նիդերլանդների Քրեական օրենսգրքի 137d հոդվածով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---