Թբիլիսիում ցրում են բազմահազարանոց ցույցը

PanARMENIAN.Net - Թբիլիսիում զանգվածային ցույց է անցնում ի պաշտպանություն «Միասնական Վրաստան շարժման» առաջնորդ, նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլիի, ով երեկ ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով: Ցույցի մասնակիցները փակել են մեքենաների երթը Ռուսթավելի պողոտայով: Ցույցի կազմակերպիչների գնահատակններով, դրան մասնակցում են ավելի քան հինգ հազար մարդ: Խորհրդարանի շենքի առջեւ հավաքված ցուցարարների առջեւ նախկին նախարարի կողմնակիցները կարդացել են Իրակլի Օկրուաշվիլիի ուղերձը, որում նա շնորհակալություն է հայտնում իր համախոհներին աջակցության համար եւ կոչ է անում «չվախենալ իշխանություններից»: «Միասնական Վրաստան շարժման» ղեկավարներից Կոկի Գունցաձեի խոսքերով, «Վրաստանում սկսվում է դիմադրություն իշխանություններին», որը պահանջելու է նախագահի հրաժարականն ու խորհրդարանի ցրումը:



Այդ ընթացքում մահակներով զինված ոստիկանության խմբավորումները արդեն ժամանել են Ռուսթավելի պողոտա եւ փորձում են դուրս մղել ցուցարարներին երթեւեկելի հատվածից: Խորհրդարանի շենքին են մոտեցել նաեւ «Շտապ օգնության» մի քանի մեքենաներ:



Ցույցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ինը ավտոբուսներում են գտնվում հատուկ ջոկատների զինվորականները: Այստեղ են նաեւ մի քանի հրշեջ մեքենաներ: Ընդ որում, ցույցի մասնակիցների շրջանում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ոստիկանությունն ու հատուկ ջոկատը մտադիր են սադրանք կազմակերպել եւ ցույցը ցրելու ուժային գործողություն սկսել, հաղորդում է Lenta.ru-ն:



Ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, երեկ Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Գլխավոր դատախազությունը արդեն նրան մեղադրանքներ է ներկայացրել Վրաստանի ՔՕ չորս հոդվածներով. 181` շորթում, 194` գումարների լվացում, 332` լիազորությունների չարաշահում եւ 342` ծառայողական անբարեխղճություն:



Ժամանակին Օկրուաշվիլին համարվում էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մտերիմ կողմնակիցներից մեկը, սակայն այս տարվա սեպտեմբերին հայտարարել է ընդդիմիություն անցնելու մասին, մի քանի սենսացիոն հայտարարություն է արել եւ նույնիսկ մեղադրել է նախագահին սպանության նախապատրաստման մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---