Լեռնադահուկային սպորտի ՀՀ առաջնությանը մարզիկները վարկանիշային միավորներ են վաստակել

Լեռնադահուկային սպորտի ՀՀ առաջնությանը մարզիկները վարկանիշային միավորներ են վաստակել

PanARMENIAN.Net - Ծաղկաձորում ավարտվել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Մարզիկները մրցել են հատուկ և հսկա ոլորավայրէջքներում:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշել է, որ հայ լեռնադահուկորդները վարկանիշային աղյուսակում բարելավեցին դիրքերը:

«Լեռնադահուկային սպորտում տղաները վաստակեցին վարկանիշային միավորներ: Կարծում եմ, որ մրցաշրջանը լավ դիրքերից կսկսեն: Հուսանք` կունենաք այնքան միավորներ, որ կկարողանանք քվոտա ստանալ: Ցավոք, մենք միայն մեկ քվոտա ենք ակնկալում:

Հայաստանի բաց առաջնության արդյունքները բավարար էին: Երիտասարդներից աչքի ընկան Աշոտ Կարապետյանը, Վազգեն Առաքելյանը, Հարություն Հարությունյանը, Գրիշա Վարդանյանը: Բայց, միևնույն ժամանակ, աշխատելու շատ տեղ ունենք: Երիտասարդ տղաներից ավելի բարձր արդյունքներ էինք ակնկալում:

Մեր աղջիկները դեռ փոքր են: Ընդհատում ունեցանք լեռնադահուկային սպորտում: Այժմ տարեցտարի աճ ենք գրանցում»,- ասել է Սարգսյանը:

նա հավելել է, որ մի քանի օրից հայ լեռնադահուկորդները կմեկնեն Ավստրիա՝ մասնակցելու վարկանիշային մրցաշարի:

Դեռ որոշված չէ թիմի կազմը Ավստրիայի մրցաշարի համար: Ավստրիայում լեռնադահուկորդներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն:

Կարդացեք նաև՝ Առաջին անգամ աշխարհի առաջնությունում ՀՀ դահուկորդը 30 լավագույնների մեջ է

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---