ՀԿԵ. Երկաթուղով արտահանումը փետրվարին աճել է 9.3%-ով

ՀԿԵ. Երկաթուղով արտահանումը փետրվարին աճել է 9.3%-ով

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփել է փետրվարի աշխատանքի արդյունքները: Արտահանումն աճել է 9.3%-ով, իսկ փոխադրումները տեղական հաղորդակցությունում նվազել են 3.700 տոննայով:

Ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով:

Փետրվարին ընկերությունն ակտիվացրել է Կավկազ-Փոթի լաստանավային երթուղու վերականգնմանն ուղղված իր աշխատանքները: Իսկ Վրացական երկաթուղու հետ համատեղ ընդունվել են դեպի Հայաստան և Հայաստանից դուրս բեռնափոխադումների սակագների վերաբերյալ մի շարք կարևոր որոշումներ:

Մասնավորապես, բեռնատար գնացքի միջին քաշը 2016-ի հետ համեմատ աճել է 3,5% և կազմել 1476 տոննա: Ավելացել է նաև լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը: Տեղամասային արագությունն ավելացել է 2%-ով և կազմել 35,7 կմ/ժ, իսկ տեխնիկականը կազմեց 40,9 կմ/ժ՝ աճելով 3,3%-ով:

Միևնույն ժամանակ Վալկոն արձանագրել է երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը: Դրանց թվում է բեռնատար վագոնների պարկը, էլեկտրաէներգիայի ծախսը:

Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատել է, որ հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 970 գնացք, որից 954-ը՝ ըստ չվացուցակի: Վալկոն ընդգծել է չվացուցակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունը:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորել է անվտանգության հարցը, նշելով, որ 2017-ի փետրվարին գծի բալային գնահատականը բարելավել է 8 կետով՝ կազմելով 78 միավոր: Իսկ հունվարի նկատմամբ գծի բալային գնահատականը կատարելագործվել է 4 միավորով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Կարդացեք նաև՝ Հունվարին ՀՀ-ից երկաթուղով արտահանումն աճել է մոտ 10%-ով

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---