Արմավիրում գյուղոլորտի 15 ներդրունային ծրագիր կա. Նախատեսվում է հիմնել գործարաններ, ջերմատներ

Արմավիրում գյուղոլորտի 15 ներդրունային ծրագիր կա. Նախատեսվում է հիմնել գործարաններ, ջերմատներ

PanARMENIAN.Net - Արմավիրում գյուղատնտեսության ոլորտի 15 ներդրումային ծրագիր կա: Այս մասին տեղեակցվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ՀՀ Արմավիրի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով հրավիրված խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցությունը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 15 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է հիմնել խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարան, ոռոգման կաթիլային եղանակով մշակել բոստանային մշակաբույսեր, վերագործարկել պտղասառնարան, կառուցել պարարտանյութերի և կաթիլային խողովակների արտադրության գործարաններ:

Ինչպես նաև, նպատակ է դրվում հիմնել ելակի ջերմատուն, կազմակերպել մատուտակի արմատների արտադրություն, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներում աճեցնել օրգանիկ գյուղմթերք, կազմակերպել վարդաբույր խորդենու եթերային յուղի արտադրություն, ընդլայնել «Ոսկենի» գինու արտադրությունը, ինչպես նաև ունիվերսալ ֆերմայում ցլիկների բտման կազմակերպում և բարձրորակ օրգանական մսի արտադրություն:

Պատասխանատուները շահառուների հետ համատեղ քննարկել են ներկայացված ծրագրերի ֆինանսական գնահատականները, նպատակահարմարությունն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---