«Բելավիան» վերսկսում է թռիչքները դեպի Երևան

«Բելավիան» վերսկսում է թռիչքները դեպի Երևան

PanARMENIAN.Net - Բելառուսական «Բելավիա» ընկերությունը մայիսին վերսկսելու է Մինսկ-Երևան-Մինսկ չվերթով թռիչքները: Այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը:

«Բելավիան» դադարեցրել էր թռիչքները դեպի Հյաաստան մոտ մեկ տարի առաջ:

«Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, կարևոր տրանսպորտային հանգույց է, մշակութային և գիտական կենտրոն: Առաջին հերթին այն գրավում է Արարատի հիասքանչ տեսարանով, որը կարելի է տեսնել արդեն օդանավակայանում: Հայաստանում կարելի է ճաշակել նաև Ասիայի հնագույն խոհանոցներից մեկի ուտեստները: Հայաստանի զբոսաշրջիկների համար դա հիանալի հնարավորություն կլինի Մինսկ հասնել ուղիղ չվերթով և ծանոթանալ մեր երկրի տեսարժան վայրերին»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը, հայտնում է Sputnik-ը:

Թռիչքները կվերսկսվեն մայիսի 24-ից, դրանք կատարվելու են շաբաթական 2 անգամ: Ինքնաթիռը Մինսկից կուղևորվի չորեքշաբթի և կիրակի 22:40-ին: Ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան տեղի կունենա մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 02:45-ին:

Երևանից թռիչքները կիրականացվեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամանումը Մինսկ կլինի 05:45-ին:

Թռիչքի տևողությունը 3 ժամ 10 րոպե է: Թռիչքները նախատեսվում է իրականացնել Embraer 175 օդանավերով, տարողությունը 76 աթոռ է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---