ԱՄՆ-ն պատրաստվում է «կետային հակաահաբեկչական» գործողություն անցկացնել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը, չհայտարարելով այդ մասին հրապարակայնորեն, համաձայնվել է հետախուզական ընկերության եզրակցությունների հետ, այն է` միջուկային զենք ստեղծելու համար Իրանին առնվազն հինգ տարի կպահանջվի: Հայտնի լրագրող Սեյմուր Հերշը CNN-ի եթերում հետեւյալն է ասել Իրանի դեմ ապագա ռազմական գործողությունների վերաբերյալ. «Կլինեն բազում թեւավոր հրթիռներ, շատ «վիրահատական» հարվածներ եւ հարկ կլինի գործել նաեւ ցամաքում` ճնշելու համար հակաօդային պաշտպանությունը»:



Նրա կարծիքով, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը փոխում է իր մարտավարությունը` Իրանի միջուկային օբյեկտները զանգվածային ռմբակոծության ենթարկելու փոխարեն Սպիտակ տանը նախապատրաստում են սահմանափակ «կետային» ռազմական գործողություն: Այն «հակաահաբեկչական» կհայտարարվի եւ ուղղված կլինի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուսումնական ճամբարների եւ ռազմակայանների ոչնչացմանը: Հերշի «Նյու Յորքըր»-ում տպագրված հոդվածում մանրամասնորեն շարադրվում են այն պատճառները, թե ինչու է Բուշի վարչակազմը որոշել փոխել ինչպես վարքագիծը, այնպես էլ Իրանի դեմ ռազմական գործողությունների հայտարարված նշանակետը:



«Առաջին հերթին, ամերիկայն վարչակազմը տեսավ, որ իրեն չհաջողվեց համոզել հանրությանը նրանում, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում եւ սպառնալիք է ԱՄՆ-ի համար: Ի տարբերություն Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին քարոզարշավին, որը բավականին լավ արդյունք տվեց 2003 թվականին, իրանական միջուկային սպառնալիքի մասին ներկայիս հայտարարություններին քաղաքացիները չեն հավատում: Երկրորդը, Սպիտակ տունը, չհայտարարելով այդ մասին հրապարակայնորեն, համաձայնվել է հետախուզական ընկերության եզրակցությունների հետ առ այն, որ միջուկային զենք ստեղծելու համար Իրանին առնվազն հինգ տարի կպահանջվի: Եվ, վերջապես, երրորդը, եւ ԱՄՆ-ում, եւ Մերձավոր Արեւելքի երկրներում, գնալով առավել հստակ են հասկանում, որ Իրանը աշխարհաքաղաքական տեսակետից շահում է իրաքյան հակամարտության հարցում»,-գրում է Հերշը «Նյու Յորքըր» ամսագրում:



Հերշը պնդում է նաեւ, որ վարչակազմի նոր պլանը սկսում է աջակցություն ստանալ ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից: «Բրիտանացիները հետաքրքրվել են այս գաղափարով: Հետաքրքրություն է նկատվում նաեւ Ավստրալիայի եւ այլ երկրների կողմից, իսկ իսրայելցիներն, անշուշտ, ուղղակի ցնորվել են ուրախությունից»,-պնդում է լրագրողը, հաղորդում է INOPRESSA-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---