ԼՂՀ նախագահ. Ոչ ոք մեզ չի հասկանա եւ ոչինչ չի արդարացնի մեզ, եթե մենք զիջենք դիվանագիտության ոլորտում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-30-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է գտնվել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, արտերկրում ՀՀ դեսպանների եւ հյուպատոսությունների ղեկավարների պատվիրակությունը` ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ: Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում կայացել է հանդիպում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ դեռեւս չի եղել այսքան պատասխանատու եւ հերոսական ժամանակաշրջան: Ոչ ոք մեզ չի հասկանա եւ ոչինչ չի արդարացնի մեզ, եթե մենք զիջենք դիվանագիտության ոլորտում: Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով եւ այնպիսի փոխզիջումների հիման վրա, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը հնարավորություն կտա քայլ առ քայլ հաղթահարել զինված հակամարտության հետեւանքները»,- հանդիպման ընթացքում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:



Հանդիպման մասնակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացը եւ հեռանկարները, փոխգործակցության տարբեր ասպեկտները եւ այլն: Բակո Սահակյանն ընդգծեց դիվանագիտական կորպուսի դերը տվյալ հարցերի լուծման գործում: Նա նշեց, որ միջազգային հանրության կողմից դեռեւս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հույս է դնում արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---