ՌԴ-ին է բաժին ընկնում ՀՀ վառելիքի շուկայի մոտ ¾-ը

ՌԴ-ին է բաժին ընկնում ՀՀ վառելիքի շուկայի մոտ ¾-ը

PanARMENIAN.Net - 2016 թվականին ՀՀ է ներկրվել 318.2 հազար տոննա վառելիք՝ 2015-ի մոտ 298 հազար տոննայի դիմաց:

Ինչպես վկայում են ՊԵԿ հրապարակած տվյալները, վառելիքի առյուծի բաժինը հասնում է ՌԴ-ին՝ 230 հազար տոննա 2015-ի շուրջ 217 հազարի դիմաց: 1 տարում ռուսական չափաբաժինը ՀՀ վառելիքի շուկայում փոքր-ինչ նվազել է՝ մոտ 73%-ից աճել է մինչև 72%:

ՌԴ-ից բացի ՀՀ-ն վառելիքի համեմատաբար զգալի ծավալներ է ներմուծում նաև Բուլղարիայից, Թուրքմենստանից, Իտալիայից, Իրանից, Ռումինիայից, Սաուդյան Արաբիայից ու անգամ Իտալիայից:

Վառելիքի թիվ 2 մատակարարը Բուլղարիան է՝ 25.6 հազար տոննա 2015-ի 13.2 հազար տոննայի դիմաց: Իրանից ներմուծումն, ընդհակառակը, ընկել է շուրջ 3 անգամ, կազմելով 13.4 հազար տոննա 2015-ի 41.1 հազար տոննայի դիմաց:

ՀՀ ներմուծված վառելիքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 198.5 մլն՝ 2015-ի 213 մլն դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---