ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սիրիայի գծով կապ կհաստատեն գեներալների մակարդակով

ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սիրիայի գծով կապ կհաստատեն գեներալների մակարդակով

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նախնական կարծիքներ են փոխանակել Սիրիայի գծով գեներալների մակարդակով նոր կապուղի ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Շտաբերի պետերի կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գրեգորի Հիքսը:

Ըստ նրա, կողմերի միջև «աշխատանքային քննարկում է կայացել», ինչը թույլ կտա «մտքերի սկզբնական փոխանակում անել Սիրիայի ցամաքում և օդային տարածքում առճակատման հետագա ռիսկերը նվազեցնելու նպատակով»:

Նոր կանալի ստեղծման վերաբերյալ բանավեճի առաջին փուլի մասին մանրամասներ չեն ներկայացվել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նոր կապուղու առկայության նպատակը լինելու է ՌԴ և ԱՄՆ զինված ուժերի միջև հնարավոր միջադեպերի կանխման խնդիրների խորացված քննարկումը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---