Ստամբուլի մրցաշարի 1-ին օրը ՀՀ ազատ ոճի ըմբիշները մեդալ չեն նվաճել

Ստամբուլի մրցաշարի 1-ին օրը ՀՀ ազատ ոճի ըմբիշները մեդալ չեն նվաճել

PanARMENIAN.Net - Ստամբուլում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի անվան միջազգային մրցաշարի առաջին օրը Հայաստանի հավաքականը մեդալ չի նվաճել: 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և Վալտեր Մարգարյանը (70կգ) երկուական հաղթանակից հետո պարտություն են կրել, որից հետո չեն հաղթահարել սփոփիչ գոտեմարտերի արգելքը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որի համար սա առաջին միջազգային մրցաշարն է գլխավոր մարզչի պաշտոնում, Ստամբուլից հայտնել է, որ մրցաշարը անչափ ուժեղ կազմ է հավաքել, ժամանել են օլիմպիական մրցանակակիրներ, աշխարհի չեմպիոններ:

«Այս մրցաշարն ըստ էության մեր առաջին միջազգային փորձությունն է և ես այն հենց այդպես էլ դիտարկում եմ: Գարիկն ու Վալտերը ընդհանուր առմամբ վատ չէին, բայց մարտերը վարելիս վրիպումներ թույլ տվեցին: Դրանք ես նշել եմ մոտս, իրենց էլ արդեն բացատրել: Վաղը չորս մասնակից ենք ունենալու: Տեսնենք, թե նրանք ինչ կանեն: Անկախ ամեն ինչից, մի բան պարզ է. աշխատելու դեռ շատ՝ տեղ ունենք»,-ասել է նա, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մկրտչյանը պարտությունների մեջ չի մեղադրել մրցավարներրին՝ նշելով, որ ակնհայտ կողմնապահություն չկար:

Մարտի 12-ին պայքարի մեջ կմտնեն 61, 74 և 125 կգ քաշային ըմբիշները:

Թուրքիա մեկնել են. 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան և Վարուժան Կոջոյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 97 կգ՝ Գեորգի Կետոև և Շամիր Աթյան, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյան:

Կարդացեք նաև՝ Լիլիթ Մկրտչյանը` հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---