Պենտագոն. Սիրիացի քրդերի ջոկատները կապ չունեն ՔԱԿ հետ

Պենտագոն. Սիրիացի քրդերի ջոկատները կապ չունեն ՔԱԿ հետ

PanARMENIAN.Net - Սիրիացի քրդերի ջոկատները, որոնց հետ գործակցում է ԱՄՆ-ն ԻՊ դեմ պայքարում, կապ չունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը:

Դևիսը ճեպազրույցում նշել է, որ ԱՄՆ-ն հասկանում է Թուրքիայի «մտավախության հիմնավորվածությունը» այն սպառնալիքի հարցում, որ ներկայացնում են ՔԱԿ գրոհայինները, քանի որ Վաշինգտոնը ևս այդ կազմակերպությունն ահաբեկչական է համարում:

«Սակայն մենք չենք կարծում, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը, մարդիկ, որոնց հետ մենք աշխատում ենք «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կազմակերպության միջոցով, նույն ուժերն են, ինչ ՔԱԿ-ը: Իրականում, մարդիկ, որոնց հետ մենք գործակցում ենք ցամաքում, ամենաարդյունավետ ուժն են Սիրիայում ԻՊ-ից տարածքներ ազատագրելու գործում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիան, ԱՄՆ դաշնակիցը լինելով ԻՊ դեմ պայքարում, համարում է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (YPG) դեմ են այդ կազմակերպությանը ռազմական օգնություն տրամադրելուն: Սիրիացի քրդերն իրենց հերթին օկուպանտ են համարում Թուրքիային, որն ինքնուրույն ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում: ԱՄՆ-ն, իր հերթին ջանում է բախում թույլ չտալ իր դաշնակիցների միջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---