ՊՆ ղեկավար. Հայկական ԶՈւ-ն շփման գծում պարտադրված է պատասխանել

ՊՆ ղեկավար. Հայկական ԶՈւ-ն շփման գծում պարտադրված է պատասխանել

PanARMENIAN.Net - Հայաստանն արդեն մոտ 29 տարի է` ներառված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործում, որին պարտադրվել է ռազմական ագրեսիա՝ ի պատասխան ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իրացնելու փորձին: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով Երևանում մեկնարկած «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստում:

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյության սպառնալիքը՝ Հայաստանը ներքաշվել է այս հակամարտության մեջ, դառնալով ԼՂ ժողովրդի անվտանգության բացարձակ երաշխավոր։ Չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո երկրներում թողնված սպառազինության տարբերություններին, չնայած ժողովրդագրական ցուցանիշներում առկա մեծ տարբերություններին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքը և ձևավորել հստակ գործող պետական իշխանության համակարգ»- ասել է Վիգեն Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը։

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ շփման գծում հայկական կողմի համար հիմքերի հիմքն է 1994թ. զինադադարի պահպանումը։

«Ցավոք, այսօր էլ ամեն օր այդ համաձայնությունը խախտվում է ադրբեջանական կողմից՝ դա և դիվերսիոն խմբերն են, և հրետանու պարբերական կիրառումն է: ՀՀ զինված ուժերն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պարտադրված են պատասխան տալ, որպեսզի սառեցնեն տաք գլուխներն ու ընդգծեն այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհնարինությունը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 100 կրակոց:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---