Բռնցքամարտիկների մարզիչ. Երիտասարդների ԵԱ-ում կպայքարենք մեդալների համար

Բռնցքամարտիկների մարզիչ. Երիտասարդների ԵԱ-ում կպայքարենք մեդալների համար

PanARMENIAN.Net - ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացում հավաքականն ուսումնամարզական հավաքներ է անցկացրել Երևանում, «Դինամո» մարզական ընկերության դահլիճում:

Մարտի 14-ից 22-ը Ռումինիայի Բրեիլա քաղաքում անցկացվելու է մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ առաջնությանը կմասնակցի յոթ բռնցքամարտիկ:

«Այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է երկրորդ անգամ և երիտասարդների համար ավելի բարձր տարիք ունեցողների հետ իրենց հնարավորությունները փորձարկելու լավ հնարավորություն է մեծահասակների ռինգ մտնելուց առաջ: Մենք մարզչական խմբի հետ արել ենք ամեն բան, որպեսզի առաջնությանը լավ մարզավիճակով ներկայանանք: Պայքարելու ենք մրցանակային տեղերի համար», - ասել է հավաքականի գլխավոր մարզիչը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մայրցամաքի առաջնությունում հանդես կգան. 49 կգ քաշային կարգ՝ Արթուր Հովհաննիսյան, 56 կգ՝ Ալեն Դանիելյան, 60 կգ՝ Հրայր Շահվերդյան, 69 կգ՝ Գուրգեն Մադոյան, 75 կգ՝ Արմեն Մինասյան, 91 կգ՝ Նարեկ Մանասյան և +91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյան:

Կարդացեք նաև՝ Բռնցքամարտի Chemistry Cup 2017-ին ՀՀ 3 մարզիկ է մասնակցելու. Առաջատարները չեն մեկնելու

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---