Դերասան Վարդան Պետրոսյանը վաղաժամկետ ազատ է արձակվել13 մարտի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել: Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը PanARMENIAN.Net ին տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկը քննել և որոշել է բավարարել նրա՝ պայմանական վաղաժամկետ ազատելու համար դիմումը: Բաղդասարյանը նշել է, որ տարածված տեղեկատվությունը, թե դերասանն ազատ է արձակվել ՀՀ նախագահի ներումով, իրականությանը չի համապատասխանում: «Պետրոսյանը նախագահին ներման խնդրանքով չի դիմել, նա դիմել է քրեակատարողական հիմնարկ, որը և կայացրել է որոշումը», - պարզաբանել է պաշտպանը: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015-ի սեպտեմբերի 2-ին որոշում է կայացրել դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին: 2015-ի մայիսին վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի՝ 5 տարվա ազատազրկման վճիռը: Ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը պաշտոնապես ավարտվել էր 2015-ի հունվարի 23-ին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել, քանի որ 2013-ի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի Սարալանջ գյուղից դեպի Երևան իր անձնական «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ավտոմեքենայով հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին, ոչ պատշաճ, վտանգավոր երթևեկություն է իրականացրել: Ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն՝ 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում օգտվելով հեռախոսակապից, զրկել իրեն ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից: Բախման հետևանքով «Վազ 21214»-ի ուղևորներ էդվարդ ու էդգար Հակոբյանները մահացել են, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը կյանքին վտագ սպառնացող ծանր վնաս է պատճառվել, Հայկ ու էմմա Հակոբյանների, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանի առողջությանը՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս: Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |