ԱՄՆ Պետդեպը զսպվածության կոչ է արել Թուրքիային և Նիդերլանդներին. «Երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են»

ԱՄՆ Պետդեպը զսպվածության կոչ է արել Թուրքիային և Նիդերլանդներին. «Երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են»

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպը զսպվածության կոչ է արել Թուրքիային և Նիդերլանդներին՝ լարվածությունն այդ երկու երկրի միջև համարելով «երկկողմ հարաբերությունների հարց»:

«Դա Նիդերլանդների և Թուրքիայի կառավարությունների միջև երկկողմ հարաբերությունների հարց է: Երկու երկիրն էլ ԱՄՆ դաշնակիցներն են ՆԱՏՕ-ի գծով: Մենք հորդորում ենք նրանց խուսափել սրացման հեռտորաբանությունից»,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին:

Ընթերցեք նաև. Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---