Ըստ ԱՄՆ դատարանի՝ հաքեր Վարդանյանը $500 մլն վնաս է պատճառել. Նա իրեն անմեղ է համարում

Ըստ ԱՄՆ դատարանի՝ հաքեր Վարդանյանը $500 մլն վնաս է պատճառել. Նա իրեն  անմեղ է համարում

PanARMENIAN.Net - ԱՄՆ դատախազությունը հրապարակել է վնասի չափը, որ հասցրել է վնասակար համակարգչային վիրուսի հեղինակ Մարկ Վարդանյանը: Այդ մասին ասվում է Ջորջիա նահանգի Հյուսիսային շրջանի դաշնային դատախազության գրասենյակի հաղորդագրության մեջ:

Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, վերջերս Նորվեգիան նրան արտահանձնեց ԱՄՆ-ին:

«ՌԴ քաղաքացի Մարկ Վարդանյանը, որը հայտնի է նաև որպես Kolypto, ենթադրաբար, մշակել է, բարելավել ու կատարելագործել վնասակար Citadel ծրագիրը: Ըստ ոլորտի գնահատականի, այդ վիրուսը վարակել է մոտ 11 մլն համակարգիչ ամբողջ աշխահում և ավելի քան $500 մլն վնաս է պատճառել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Gazeta.ru-ն:

Դատախազությունում նշել են նաև, որ Վարդանյանն աշխատել է ծրագրի ստեղծման վրա 2012-2013թթ., երբ ապրում էր Ուկրաինայում, իսկ հետո շարունակել է Նորվեգիայում 2014-ին: Մեղադրյալը դատարանում հայտարարել է, որ անմեղ է, գրում է «Վեդոմոստին»:

Օսլոյում և Վաշինգտոնում ՌԴ դեսպանատներնօգնել են Վարդանյանին պատրաստվել դատին և հետևել են, որ նրա իրավունքները և շահերը պաշտպանված լինեն: Ըստ ռուս դիվանագետների, Նորվեգիայի իշխանություններն անուշադրության են մատնել նորվեգացի փորձագետների կարծիքը, որոնք նշել են, որ ՀԴԲ-ն Վարդանյանի մեղավորության բավարար ապացույցներ չի ներկայացրել:

Վարդանյանը ձերբակալվել է 2015-ի սեպտեմբերին:

Citadel վիրուսը հայտնաբերվել է 2011-ին: Վնասակար ծրագիրը վարակում էր համակարգիչներն ու գողանում օգտատերերի տվյալները, որոնք հետո օգտագործվում էին տարբեր բանկերից միջոցներ կորզելու համար: Հետաքրքրական է, որ վիրուսը չի գրոհել ռուսական և ուկրաինական տառերով համակարգիչները: Համակարգիչները «բուժելու» համար Microsoft-ն ու ՀԴԲ-ն համատեղ գործողություն էին կամակերպել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---