Սիրիական հակամարտության տարիներին ավելի քան 800 բուժաշխատող է զոհվել

Սիրիական հակամարտության տարիներին ավելի քան 800 բուժաշխատող է զոհվել

PanARMENIAN.Net - Ավելի քան 800 բուժաշխատող է զոհվել Սիրիայում հակամարտության տարիներին: Այդ մասին ասվում է բրիտանական The Lancet ամսագրի հետազոտության մեջ, որը հրապարակվել է մարտի 15-ին: Բուժաշխատողները զոհվել են հիմնականում ավիահարվածների հետևանքով, մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաև կտտանքների ու մահապատիժների արդյունքում:

Խոշտանգումներից 101 բուժաշխատող է մահացել, ևս 61-ը մահապատժի է ենթարկվել, 426 բուժաշխատող զրկվել է կյանքից հոսպիտալների վրա հարձակման արդյունքում, 180-ը գնդակահարվել է, ևս 14-ը մահացել է այլ պատճառներով, ասվում է հետազոտության մեջ: Ըստ հեղինակների, զոհվածների իրական թիվը կարող է ավելին լինել, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ հետազոտության, 2014-ին գրանցվել է 86 հարձակում հոսպիտալի վրա, 2015-ին՝ 122, 2016-ին՝ 199: 2011-ի մարտից 2016-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում սպանվել է 782 բուժաշխատող, այդ թվում 247 բժիշկ: 2016-ի սեպտեմբերից մինչ օրս երկրում ևս 32 բուժաշխատող է զոհվել: Այդպիսոով, զոհերի ընդհանուր քանակը 814 է:

Հակամարտության մեկնարկից հետո Սիրիայից ավելի քան 15.000 բժիշկ է հեռացել: Հարյուր հազարավոր մարդիկ Սիրիայում բուժօգնություն չեն ստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---