Պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում. Զինվորականներ են սպանվել

Պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում. Զինվորականներ են սպանվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մարդին քաղաքում ռումբի պայթյունից 2 զինվորական է սպանվել: Միջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիր-Մարդին ավտոմայրուղում: Զինվորականներն այդ ժամանակ որոնում և վնասազերծում էին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) տեղադրած պայթուցիկ սարքերը: Ռումբը գործի է դրվել հեռահար կառավարմամբ, գրում է Rosbalt-ը Dogan-ի վրա հղումով:

Միջադեպի վայր են ժամանել բուժաշխտողներ, չի բացառվում, որ զհոերի թիվն ավելի մեծ է: Իրավապահները որոնողական գործողություն են սկսել:

Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---