Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը» ողջունել են ՕՐՕ դաշինքի համակիրների ընդվզումը16 մարտի 2017 - 09:26 AMT PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանը» գլխավորող Ժիրայր Սեֆիլյանն ու հուլիսին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» հանդես են եկել հայտարարությամբ` ողջունելով մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի համակիրների դրսևորած «ընդվզումային նկրտումը»։ Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «դաշինքի համակիրները ոչ միայն ընդվզել են քաղաքացիների իրավունքների, պատվի և արժանապատվության ոտնահարման դեմ, այլև պատժել են ոտնահարողին, պատժվել է գաղութային վարչակազմի գլխավոր «մահակներից» մեկի՝ ոստիկանության զորքերի հրամանատար, ժողովրդի և քաղաքացու դեմ իր ենիչերիական վայրագությամբ հայտնի Լևոն Երանոսյանի եղբայրը, ով նույնպես ծառայում է ոստիկանության զորքերում և մշտապես աչքի է ընկել ոչ պակաս վայրագությամբ»: Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը» նաև ողջունում են «տեղի ունեցածի նկատմամբ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի վճռական և արժանապատիվ կեցվածքը»։ «Սեյրան Օհանյանին ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեպի գերմանական հողեր հռոմեական գաղութատիրության ծավալումը հաջողությամբ կասեցրած ապստամբությունը ղեկավարում էր հռոմեկան բանակի՝ գերմանական ծագում ունեցող զորավար Արմինիուսը», - նշվում է հայտարարությունում: Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցների և նույն գյուղի գյուղապետի միջև բախում է տեղի ունեցել: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՕՐՕ ընտրարշավի ընթացքում գրանցված միջադեպի քրգործով ձերբակալված կա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |