Բուլղարիան հետ է կանչել դեսպանին Թուրքիայից

Բուլղարիան հետ է կանչել դեսպանին Թուրքիայից

PanARMENIAN.Net - Բուլղարիայի կառավարությունը հետ է կանչել դեսպանին Թուրքիայից: Այդ մասին ասվում է Բուլղարիայի ԱԳՆ կայքում:

Դեսպանին հետ են կնաչել երկրների միջև լարվածության աճի ֆոնին, ինչը կապված է Բուլղարիայում խորհրդարանական ընտրությունների գործընթացին Թուրքիայի միջամտության հետ, հայտնում է ՌԲԿ-ն:

Մարտի 7-ին Բուլղարիայի ԱԳՆ էր կանչվել Թուրքիայի դեսպան Սուլեյման Գյոկչեն, որին բողոք է հայտնվել Անկարայի գործողությունների վերաբերյալ:

Թուրքիայի պաշտոնական անձինք հայտարարություններ են արել Բուլղարիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների հասցեին:

Մասնավորապես, մարտի 6-ին Թուրքիայի աշխատանքի նախարար Մեհմեդ Մյուզինօղլուն Ստամբուլում Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող ներգաղթյալների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կոչ է արել քվեարկել թրքամետ ԴՕՍՏ կուսակցության օգտին: Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է սատարել կուսակցությանն ու «համատեղ քաղաքական ապագա» կառուցել: Ընդ որում, ինչպես նշում է պարբերականը, Թուրքիայում ապրող Բուլղարիայի քաղաքացիները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ երկրում բացվելու են արտերկրում քվեարկության համար նախատեսված տեղամասեր:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում: Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին:

Ավելի վաղ բելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում:

Վերջին օրերին Թուրքիայի հարաբերությունները մի շարք եվրոպական երկրների հետ վատթարացել են: Թուրքիան հասցրել է առճակատման մեջ մտնել Գերմանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---