Հոլանդիայում ադրբեջանցին դատապարտվել է հայերի հասցեին ռասիստական արտահայտության համար

Հոլանդիայում ադրբեջանցին դատապարտվել է հայերի հասցեին ռասիստական արտահայտության համար

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին Նիդերլանդների ադրբեջանա-թուրքական համայնքի ղեկավար Իլհան Աշքինը դատապարտվել է հայերի հասցեին ռասիստական արտահայտությունների համար: Մասնասվորապես, նա պատիժ կկրի «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա» արտահայտության համար:

Իգդիրում ծնված և մեծացած ադրբեջանցի Աշքինը 1991-ին Նիդերլանդներում ստեղծել է առաջին թուրք-ադրբեջանական համայնքը: Հոլանդական Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանսւթյան զոհերի հիշատակին նվիված հուշարձանի բացման դեմ թուրքերի ու ադրբեջանցիների բողոքի ցույցի ժամանակ Իշքանն ասել է. «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա»:

Դատարանը Իլհան Աշքինին դապարտել է 1 ամսվա պայմանական ազատազրկման՝ 2-ամյա փորձնական շրջանով, ինչպես նաև 120 ժամ հասարակական աշխատանքների, հայտնում է Haqqin.az-ը:

Ինքը Աշքինն ավելի վաղ հայտարարել էր, թե դատավարությունը հեշտ չի լինելու, քանի որ թուրք-հոլանդական առճակատումը կարող է ազդել իր գործի վրա: «Դատախազն արդեն ասել է իմ պատժի մասին: Ինձ սպառնում է 80 ժամ հանրային աշխատանք կամ 14 օր պայմանական ազատազրկում 2-ամյա փորձնական ժամկետով: Մենք, անշուշտ, կդիմենք Նիդերլանդների Գերագույն դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան», -ասել է նա:

Պատիժը նույնիսկ ավելի խիստ է, քան ենթադրում էր Աշքինը:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ: Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---