ԶԼՄ-ներ. Պենտագոնն առաջարկել է Թրամփին ԻՊ դեմ պայքարել Օբամայի ծրագրով

ԶԼՄ-ներ. Պենտագոնն առաջարկել է Թրամփին ԻՊ դեմ պայքարել Օբամայի ծրագրով

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարի ծրագրի դրույթները, որը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, գրեթե չի տարբերվում Բարաք Օբամայի ռազմավարությունից:

Նոր ծրագիրը ներառում է հարվածներ գրոհայիններին, աջակցություն տեղի ուժերին Մոսուլում և Ռաքքայում, ահաբեկիչներից ազատագրված տարածքների կայունացմանն ուղղված միջոցների ձեռնարկում և նրանց ֆինանսավորման միջոցների արգելափակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին NBC-ի վրա հղումով:

Ըստ հեռուստաալիքի զրուցակիցների, վերոնշյալ դրույթները հազիվ թե բավարար լինեն ահաբեկիչներին ոչնչացնելու համար:

Փորձագետներից ոմանք կարծիք են հայտնել, որ հավանաբար, նախագահն այն կուղարկի լրամշակման:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել է արագ և վերջնական հաղթանակի հասնել ԻՊ դեմ պայքարում: Նա նաև հանդիմանել է Օբամայի վարչակազմին դանդաղկոտության և չափավորության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---