Բուլղարիայի նախագահը հաստատել է՝ Թուրքիան միջամտում է նախընտրական գործընթացին

Բուլղարիայի նախագահը հաստատել է՝ Թուրքիան միջամտում է նախընտրական գործընթացին

PanARMENIAN.Net - Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հաստատել է Թուրքիայի միջամտության փաստը մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Թուրքիայի միջամտությունը մեր ընտրություններին փաստ է, և միանգամայն անթույլատրելի»,-հայտարարել է Ռադևը BTV հեռուստաալիքին: Նա նշել է, սակայն, որ Բուլղարիան մտադիր է պահպանել բարիդրացիական հարաբերությունները Թուրքիայի հետ:

Նախագահը նշել է, որ «Բուլղարիան ինքնիշխան երկիր է, ԵՄ անդամ և ոչ ոք իրավունք չունի խախտելու միջազգային օրենքները, միջազգային իրավունքը և ԵՄ կանոնները»:

Նա հավելել է, որ Բուլղարիայի համապատասխան կառույցներն ակտիվ աշխատում են կասեցնելու համար ընտրական գործընթացին ցանկացած միջամտություն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բուլղարիայի կառավարությունը հետ է կանչել դեսպանին Թուրքիայից:Մարտի 7-ին Բուլղարիայի ԱԳՆ էր կանչվել Թուրքիայի դեսպան Սուլեյման Գյոկչեն, որին բողոք է հայտնվել Անկարայի գործողությունների վերաբերյալ:

Թուրքիայի պաշտոնական անձինք հայտարարություններ են արել Բուլղարիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների հասցեին:

Մասնավորապես, մարտի 6-ին Թուրքիայի աշխատանքի նախարար Մեհմեդ Մյուզինօղլուն Ստամբուլում Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող ներգաղթյալների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կոչ է արել քվեարկել թրքամետ ԴՕՍՏ կուսակցության օգտին: Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է սատարել կուսակցությանն ու «համատեղ քաղաքական ապագա» կառուցել: Ընդ որում, ինչպես նշում է պարբերականը, Թուրքիայում ապրող Բուլղարիայի քաղաքացիները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ երկրում բացվելու են արտերկրում քվեարկության համար նախատեսված տեղամասեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---