Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Էրդողանին. «Հանդուրժող ենք, բայց ոչ հիմար»20 մարտի 2017 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն անհեթեթ է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական մեղադրանքները Գերմանիայի հասցեին: Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռուստատեսային ելույթում մեղադրել է Գերմանիայի կանցլերին «իր թուրք եղբայրների և քույրերի դեմ նացիստական մեթոդներ կիրառելու» մեջ: «Մենք հանդուրժող ենք, բայց ոչ հիմար»,-ի պատասխան հայտարարել է Գաբրիելը Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում: Նա շեշտել է, որ Անկարայից հնչող անհեթեթ մեղադրանքներն ու համեմատությունները վրդովմունք են առաջացնում Բեռլինում: Նա հավելել է, որ իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպմանը պարզ հասկացրել է, որ Անկարան հատել է թույլատրելիի սահմանը, գրում է Deutsche Welle-ն: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների նոր ղեկավարն ու Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը Մերկելին ուղղված Էրդողանի մեղադրանքները լկտիություն է անվանել: «Այն, որ երկրի ղեկավարն այդ ձևով վիրավորում է բարեկամ երկրի կանցլերին, լկտիություն է»,-ասել է Շուլցը: Գաբրիելն ու Շուլցը շեշտել են, որ թուրք քաղաքական գործիչների քարոզչական ելույթներն արգելող Գերմանիայի իշխանությունների գործողություններն իրավաչափ են եղել: Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածության հերթական աճը տեղի ունեցավ, երբ Գերմանիայում չեղարկեցին թուրք նախարարների մասնակցությունը թուրքական համայնքի միջոցառումներին: Անկարան այդ արգելքը մի քանի անգամ համեմատեց նացիզմի հետ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կառավարությունը կարող է արգելել թուրք քաղաքական գործիչների մուտքը երկիր: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար, հատուկ հանձնարարությունների նախարար Պետեր Ալթմայերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |