iPhone 8-ը «կաթիլանման դիզայն» կունենա21 մարտի 2017 - 14:30 AMT PanARMENIAN.Net - iPhone 8-ը, որը Apple ընկերությունը կներկայացնի 2017-ի աշնանը, արտաքինից նման կլինի օրիգինալ iPhone-ին: Այդ մասին հայտնում է կորեական ET News պորտալը՝ անհայտ աղբյուրի վրա հղումով: Ըստ ինսայդերի, սմարթֆոնը «կաթիլանման դիզայն» կունենա՝ այսինքն, հետին պանելն ու կողային եզրերն ավելի կլորավուն կլինեն, քան այժմյան iPhone-ինը: Նշվում է, որ այդպիսով ընկերությունում փորձում են վերարտադրել ամենաառաջին iPhone-ի դիզայնը, որը ներկայացվել է 10 տարի առաջ: «Apple ընկերության նոր iPhone-ի հետևի պանելն ապակուց կլինի: Ապակին կլորավուն կլինի չորս կողմից»,-ասել է աղբյուրը, հայտնում է Lenta.ru-ն: 2017-ին Apple-ը տոնելու է առաջին iPhone-ի թողարկման 10-ամյակը, ուստի մեծ փոփոխություններ են ակնկալվում դիզայնում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ iPhone 8-ի դիմացի հատվածն ամբողջությամբ կզբաղեցնի էկրանը` առանց «սահմանների» և ստեղների (OLED-դիսփլեյը): Այն մեծ մասամբ պատրաստված կլինի ապակուց, մինչդեռ Home կոճակն անտեսանելի կլինի: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների` Home կոճակը, որը մատնահետքով աշխատող զգայակ կլինի, ներկառուցված է լինելու ապակյա էկրանի մեջ: Փաստացի, այդ գործառույթները կկատարի Touch ID-ին, որը տարբերակում է մատնահետքերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |