Նախարար. Հունվար-փետրվարին պետբյուջեի եկամուտներն աճել են 7.2%-ով՝ տնտեսական ակտիվության աճին զուգահեռ22 մարտի 2017 - 12:32 AMT PanARMENIAN.Net - 2017-ի օպերատիվ տվյալներով հունվար-փետրվարին պետական բյուջեի ցուցանիշները համահունչ են եղել ընթացիկ տնտեսական զարգացումներին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «2017-ի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճին համահունչ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների 7.2% աճ, որը պայմանավորված է հարկային եկամուտների 9.7% աճով», - ասել է Արամյանը, հայտնում է Aysor.am-ը։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական վիճակագրական տվյալների համաձայն, 2017-ին, նախորդ տարվա համարժեք ժամանակահատվածի համեմատ, աճել է 6,2 տոկոսով: Նրա խոսքով՝ հարկային եկամուտների աճը պայմանավորվել է ՀՆԱ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական և բնօգտագործման վճարների՝ համապատասխանբար 12.2%, 14.5% և 2.7 անգամ աճի հաշվին։ «Ընդ որում, հարկերի աճին նպաստել են թե՛ տեղական հարկերը, թե՛ ներմուծման հարկերը», - ասել է նա։ Վարդան Արամյանը նշել է, որ պետական բյուջեի ծախսերի աճը հունվար-փետրվարին զիջել է եկամուտների աճին։ «Պետական բյուջեի ծախսերի աճը կազմել է 1.6 տոկոս, որի արդյունքում ձևավորվել է 0.6 միլիարդ դրամ ավելցուկ», - ասել է Արամյանը։ ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ 2017-ին նախորդ տարվանից սկիզբ առած գնանկման միտումները, պահանջարկի վերականգնմանը զուգընթաց, թուլանում են։ «Տասներկուամսյա ՍԳԻ-ն նվազել է 0.2 տոկոսով, որին դրական են նպաստել սննդամթերքի (3.7%) և ալկոհոլային խմիչքի, ծխախոտի (1.6%) ցուցանիշները, բացասական են նպաստել ոչ պարենային ապրանքների (-3.5%) և ծառայությունների խմբերը», - ասել է նախարարը։ Վարդան Արամյանն ընդգծել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ՍԳԻ-ն աճել է 1.7 տոկոսով։ «ՍԳԻ-ին դրական են նպաստել սննդամթերքի (6%) և ալկոհոլային խմիչքի, ծխախոտի (0.3%) ցուցանիշները, բացասական են նպաստել ոչ պարենային ապրանքների (-1.2%) և ծառայությունների (-1.6%) խմբերը», - հավելել է Վարդան Արամյանը։ Տնտեսական ակտիվության աճը հաշվետու ժամանակահատվածում ապահովել են չորս ոլորտ` արդյունաբերությունը, գյուղատնտեսական արտադրությունը, առևտրի և ծառայությունների ոլորտները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |