Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը Ամերիկայի հայ համայնքի մեծ հաղթանակն է11 հոկտեմբերի 2007 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը Ամերիկայի հայ համայնքի մեծ հաղթանակն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի` ԱՀՀ-ի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, սա մեծ եւ հիանալի օր է ողջ աշխարհի հայության համար: «Երկու տարի առաջ կոմիտեն նույնպես նման բանաձեւ ընդունեց, եւ այն ժամանակ կողմ էին քվեարկել 40 անդամները, դեմ` յոթը: Սակայն այն ժամանակ Թուրքիան չէր վարում այսպիսի լայնամասշտաբ քարոզչական քաղաքականություն բոլոր ուղղություններով: Երկու տարի առաջ չկային ԱՄՆ նախկին պետքարտուղարների եւ նախկին պաշտպանության նախարարների նամակները, Պետդեպարտամենտի եւ Սպիտակ տան հայտարարությունները: Այս անգամ Թուրքիայի գործողությունները հակառակ արդյունքի հանգեցրեցին Պալատում: Բազում օրենսդիրներ հայտարարում են. «Ես ԱՄՆ կոնգրեսական եմ եւ մտադիր չեմ գործել մեկ այլ պետության ցուցումով»: Հայկական լոբբիին այս անգամ առավել դժվար էր աշխատել, սակայն մեզ օգնում էին միլիոնավոր ամերիկացիներ, որոնք 106-րդ բանաձեւին սատարող նամակներ էին հղում»,-ասել է Վարդանյանը: ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը հնարավոր է համարել քվեարկության տապալումը Ներկայացուցիչների պալատում: «Ճնշումը կոնգրեսականների վրա շատ ուժգին է, նրանք դիմում են ցանկացած միջոցի: Սակայն Թուրքիայի շանտաժը ոչ մի բանի չի հանգեցնի: Հիշեք, թե ինչպես էր թուրքական կառավարությունը պատժամիջոցներով սպառնում Ֆրանսիային եւ Հայոց ցեղասպանությունն ընդունած այլ երկրներին: Ժամանակ անցավ եւ Թուրքիան մոռացավ իր սպառնալիքների մասին, քանի որ դրանք չեն բխում նրա շահերից: Մենք հետազոտություններ ենք անցկացրել ԱՄՆ 10 նահանգներում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիա արտահանման մեծ ծավալներ ունեն: Պարզվեց, որ ճանաչումից հետո ապրանքաշրջանառությունը բավականին աճել է: Ճիշտ է, դա չի նշանակում թե Թուրքիան կհանգստանա եւ չի շարունակի իր լոբբիստական գործունեությունը Կոնգրեսում: Պետք է ասեմ, որ կոնգրեսականների հետ աշխատել թուրքական լոբբին սովորել է հայերից: Սակայն, բնակաբար, նրանց հնարավորություններն ու միջոցները շատ ավելի մեծ են»,-ընդգծել է Արփի Վարդանյանը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը, որ 2007 թվականի հունվարի 30-ին ներկայացրել էր կոնգրեսական Ադամ Շիֆը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |