Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է Ռաքքայի գրոհի մեկնարկի մասին

Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է Ռաքքայի գրոհի մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունն «Իսլամական պետության» գրոհայիններից կսկսվի մոտ ապագայում:

«Դա շատ ծանր ճակատամարտ է լինելու, որը հսկայական նշանակություն կունենա», -հայտարարել է նախարարը, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Ռաքքայի գավառում ամերիկյան դեսանտ է իջեցվել: Սիրիայի ժողովրդավարական ուժեր արաբաքրդական կոալիցիայի ղեկավարությունում աղբյուրները հայտնել են, որ գործողությանը մասնակցել է մոտ 100 հատուկջոկատային և SDF-ի մինչև 1000 մարտիկ: Պենտագոնը դեռ չի հաստատել իր զորքերի ներկայությունը: Ըստ ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, մայոր Ադրիան Ռենքայն-Հալլոուեյի, դեսանտայինները SDF-ից են, իսկ ամերիկացիները պատասխանատու են կրակային ապահովման համար:

Գործողության նպատակն է ռազմավարական նշանակության Տաբակա քաղաքի առումը, որը ԻՊ գրոհայինների ձեռքում է 2013-ից, ինչպես նաև հարևանությամբ գտնվող Սաուրային պատնեշի: Դա թույլ կտա դեսանտին միանալ SDF հիմնական ուժերին և սկսել Ռաքքայի գրոհը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---