Թուրքիայում այրում են Բարբիներին եւ սարդ-մարդուն11 հոկտեմբերի 2007 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում փակվել են այն կինոթատրոնները, որտեղ ամերիկյան ֆիլմեր են ցուցադրվում: Որպես բողոքի նշան ԱՄՆ Ներկայացուցիչների Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման դեմ, աշխատանքի դուրս չեն եկել «Մակդոնալդսների» տասնյակ աշխատակիցներ: Ինչպես ենթադրվում է, որպես պատասխան քայլ Թուրքիան կարող է սահմանափակել Պենտագոնի համար մուտքը տարածաշրջանի խոշորագույն Ինջիրլիկ ռազմա-օդային կայան: Բացի այդ, Անկարան կարող է ցուցադրաբար անտեսել Վաշինգտոնի նախազգուշացումը Հյուսիսային Իրաքում տեղակայված քուրդ ապստամբների դեմ գործողություն անցկացնելու անթույլատրելիության մասին: Թուրքիայի վարչապետը հայտարարել է թե մտադիր է արդեն այսօր խորհրդարան առաջարկ ներկայացնել Իրաք զորքեր մտցնելու վերաբերյալ: Ստամբուլի փողոցներում հայտնվել է հանրապետության ղեկավարության կոչը ազգին: Երկրի ղեկավարության հայտարարության մեջ ասվում է, որ «թուրք ժողովուրդը չի կարող համաձայնվել մեղադրանքներին այնպիսի գործողություններ կատարելու համար, որ չի արել»: CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում երկրի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը նշել է, որ «պատմության վերանայումը ամերիկյան Կոնգրեսի իրավասությունից դուրս է»: «Խորհրդարանականները պետք է կապեր հաստատեն ժողովրդների միջեւ եւ հոգան ապագայի մասին, այլ ոչ թե անցյալի: Հիսուն տարվա ընթացքում Թուրքիան եղել է ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը տարածաշրջանում: Չեմ հասկանում, ինչու է հարկավոր վատթարացնել երկրների հարաբերությունները այս պահին, երբ տարածաշրջանում շարունակում է աճել լարվածությունը եւ ահաբեկչական սպառնալիքը»,-հավելել է Էրդողանը: Անկարայում ամերիկյան հյուպատոսության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների պիկետներ են կանգնեցվել: Մասնակիցները` ուսանողները, դասախոսները, առեւտրային ընկերությունների ծառայողները մայրաքաղաք են ժամանում երկրի տարբեր մասերից: Հանրահավաքի մասնակիցների ձեռքերին հակաամերիկյան կարգախոսներով պաստառներ են: Կոչեր են հնչում խզել երկու երկրների դիվանագիտական կապերը: Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանի խոսքերին ի պատասխան այն մասին, թե Անկարայի արձագանքը կսահմանափակվի «մի քանի ցսաումնալից խոսքերով», Թուրքիայում քարոզարշավ է ծավալվում «ազգային արժանապատվության պաշտպանության» կարգախոսւի ներքո: Կոչեր են հնչում չգնել ամերիկյան ապրանքներ եւ հրաժարվել ամերիկյան ֆիլմեր դիտելուց: Թուրքական ԶԼՄ-ների լրատվությամբ, խաղալիքների խանութներից մեկում երկրի հարավ-արեւելքում այրվել են տասնյակ ամերիկյան խաղալիքներ, այդ թվում Բարբի տիկնիկներ եւ մարդ-սարդեր, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |