Հայաստանում խուլերի համար տեսաաստվածաշունչ է հրատարակվել![]() 24 մարտի 2017 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցին ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը խուլերի համար տեսաաստվածաշունչ են հրատարակել: Ժեստերի լեզվով ներկայացված հոգևոր ֆիլմաշարն առայժմ միակն է Հայաստանում: Հայաստանում լսողության խնդիրներով 3500 մարդ է ապրում: Տեսանյութերի ստեղծման գործընթացը տարիներ է տևել: Այդ ընթացքում պարզվել է, որ ժեստերի լեզվում հոգևոր տերմիններ չկան: Իսկ հայ հոգևորականները խուլերի հետ ստիպված են լինում հատուկ թարգմանիչների միջոցով շփվել, գրում է Sputnik Արմենիան: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը պատմում է, որ խուլերի համայնքի հետ շփման ընթացքում սովորել և այսօր արդեն տիրապետում է ժեստերի լեզվին, նա այդ լեզվով խոսող միակ հայ հոգևորականն է: «Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի Աստվածաշունչը կարդալ մայրենի լեզվով: Ժեստերի լեզուն խուլերի մայրենի լեզուն է»,- ասում է Տեր Եսային: Առաջին տեսասկավառակը, որը լույս է տեսել միայն 500 օրինակով, ներկայացնում է միայն Հին Կտակարանը: Բայց հեղինակները խոստանում են մինչև հաջորդ տարի ոչ միայն ավելացնել արդեն պատրաստի տեսաշարի օրինակները, այլև հրատարակել Նոր Կտակարանի տարբերակը: Տեսաշարը համալրվել է նաև երաժշտությամբ, որպեսզի խուլերից բացի այն հետաքրքիր լինի նաև նրանց ընտանիքների լսողական խնդիր չունեցող անդամներին: Տեսասկավառակի ստեղծման աշխատանքներում ներգրավված է եղել նաև խուլերի համայնքի անդամ Գրետա Ավագյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |