Սերժ Թանկյանը Վեսթերոսի բալլադն է կատարել «Գահերի խաղը. Կենդանի համերգ» միջոցառման շրջանակում (վիդեո) 25 մարտի 2017 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մարտի 23-ին մասնակցել է «Գահերի խաղը. Կենդանի համերգ» հատուկ միջոցառմանը Կալիֆորնիայի Ինգլվուդ նահանգում: Երգիչը հանդես է եկել The Rains Of Castamere երգով՝ Վեսթերոսի հորինած բալլադի կատարմամբ, իսկ նրա գլխավերևում պատկերներ էին ցուցադրվում Լանիսթերի մասնակցությամբ, հայտնում է Astartaview.ru-ն: Փետրվարին մեկնարկած տուրը, որն անցնելու է 28 քաղաքով, նվիրված է նվագախմբի և երգչախմբի կատարմամբ թեմատիկ երաժշտությանը 7 բեմի վրա, որոնք խորհրդանշում են Վեսթերոսի 7 թագավորությունը: Ելույթներն ուղեկցվում են «Գահերի խաղը» սերիալից կադրերի պրոեկցիայով: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |