106-րդ բանաձեւի ընդունմանը կհետեւի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը շատ երկրներում

PanARMENIAN.Net - «Այն, ինչ այժմ կատարվում է Թուրքիայում, դրանք եզակի դեպքեր են, որոնց նախաձեռնողն է Թուրքիայի Աշխատանքային կուսակցությունը Դոգու Պերինչեկի գլխավորությամբ: Նա օգտվում է իրավիճակից, որպեսզի ինքն իրեն անուն ստեղծի: Սակայն Թուրքիային ավելի լուրջ պայքար է սպասում, երբ Ներկայացուցիչների պալատը նշանակի 106-րդ բանաձեւի հարցով քվեարկության օրը: Այժմ ամեն բան կախված է Պալատի խոսնակ Նենսի Փելոսիից. նա պետք է քաղաքական տեսանկյունից ճիշտ պահ ընտրի քվեարկության համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, եթե Ներկայացուցիչների պալատը ընդունի բանաձեւը, ապա կարելի է լուրջ քայլերի սպասել թուրք կառավարությունից: «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից 106-րդ բանաձեւի ընդունումը հսկայական արձագանք կունենա: Առաջին անգամ ԱՄՆ-ի նման երկիրը որոշում է ընդունում այն մասին, որ Օսմանյան Կայսրությունում 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն էր: Հարվածի տակ է դրվելու թուրք-ամերիկյան հարաբերությունների ողջ համալիրը: Գյուլ-Էրդողանի կառավարությունը նոր արտաքին քաղաքականություն է վարելու, որը ավելի քիչ կախված կլինի ԱՄՆ-ից եւ ավելի շատ ուղված կլինի դեպի Մերձավոր Արեւելք»,- ասել է Սաֆրաստյանը:



Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, ապա արեւելագիտության ինստիտուտի տնօրենը նշել է, որ 106-րդ բանաձեւի ընդունումը քաղաքական նշանակություն կունենա: «Անգամ եթե հաշվի առնենք այն, որ դա միայն «Պալատի կարծիքն է», դրան կհետեւի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը շատ երկրներում: Եւս մեկ շատ կարեւոր հանգամանք. աշխարհը ծանոթանում է «հայ գործոնի» հետ քաղաքականության մեջ, հատկապես այնպիսի երկրի միջոցով, ինչպես ԱՄՆ-ն: Հենց դա էլ մեր քաղաքական դիվիդենդներն են»,- ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---